Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքի ոստիկանությունը անմիջապես արձագանքել է լքված տուփին, որն անհայտ անձինքն թողել էին Ռեմերի ամոնորյա տոնավաճառի մոտ:
Հայտնաբերելուց հետո տուփը պայթեցրել են: Պարզվել է, որ տուփում անօթեւանների համար նվերներ էին, հաղորդում է Sun-ը:
Համացանցում թեժ քննարկում է սկսվել այն մասին՝ արդյոք ճիշտ են վարվել ոստիկանները: Ոմանք կարծում են, որ անվտանգությունն ամենից վեր է, մյուսները կարծում են, որ նման քայլեր անելուց առաջ նախ պետք է մտածել:




























