Ստորին Ավստրիայում բախվել են երկու գնացք: Նախնական տեղեկությունների համաձայն՝ 15 մարդ վիրավորվել է, հաղորդում է APA-ն:

Հրապարակման համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել Կրիցենդորֆում՝ Կլոստերնյոբուրգի շրջանում (Թուլն):

«Վթարի հետեւանքով ուղեւորները ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ, նախնական տեղեկություններով` մոտ  15 հոգի», - ասվում է հաղորդագրությունում:

Երկու վագոնները շրջվել են: Տեղում աշխատում են փրկարարները եւ բժիշկները: