Գրեթե 90 մարդ է զոհվել Ֆիլիպինների հարավում սելավի ու ջրհեղեղների հետեւանքով, որոնց պատճառը արեւադարձային «Կայ Տակ» փոթորիկն էր։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Reuters-ը։
Գործակալության տվյալներով՝ եւս տասնյակ մարդիկ մնում են անհետ կորած։
Դեկտեմբերի 19-ին հայտնի է դարձել Ֆիլիպինների կենտրոնական մասում սողանքի հետեւանքով ավելի քան 40 զոհերի մասին։
«Կայ Տակը» Ասիայում այս տարեսկզբից գրանցված թվով 26-րդ խաղաղօվկիանոսյան ցիկլոնն է։ Այն իր անվանումը ստացել է Հոնկոնգի հին օդանավակայանի պատվին, որը համարվում է աշխարհի ամենավտանգավոր օդանավակայաններից մեկը, քանի որ գտնվում է բլուրների ու բնակելի թաղամասերի մոտ։




























