Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի իրականացրած օդային հարվածների հետեւանքով առնվազն 50 ապստամբ-հուսի է սպանվել («Անսար Ալլահ»-ի շարժման կողմնակիցները):Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Աջիլ» լրատվական պորտալը։
Պորտալի տվյալներով՝ օդային հարվածներն իրականացվել են երկրի արեւմուտքի ափամերձ շրջաններում, որտեղ ամրացել էին ապստամբները:
2014 թվականի օգոստոսից Եմենը առճակատման թատերաբեմ է դարձել համաշխարհային հանրության կողմից օրինական համարվող երկրի իշխանության եւ հուսիների ապստամբական խմբերի միջեւ: Հակամարտության ամենակտիվ փուլը սկսվել է 2015 թվականի մարտից, երբ նախագահ Աբդ Ռաբո Մանսուր Հադիի խնդրանքով Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան ներխուժեց երկիր։




























