Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը չի համարում, որ որեւէ մեկը գիտակցաբար պատերազմ է ուզում Կորեական թերակղզում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Նախեւառաջ, ես չեմ կարծում, որ սթափ գիտակցությամբ որեւէ մեկը պատերազմ կցանկանա Կորեական թերակղզում: Հետեւանքների գնահատականները, ներառյալ մարդկային կյանքի մեծ կորուստը, արդեն իսկ հնչել են՝ եւ ոչ միայն մեր, այլեւ՝ ամերիկացի փորձագետների եւ ամերիկացի պաշտոնյաների կողմից»,-հայտարարել է Լավրովը:

«Ուստի ես չեմ կարծում, որ ինչ-որ մեկը գիտակցաբար է գործը տանում դեպի այսպիսի հանգուցալուծում: Առնվազն հույս ունեմ, որ սա ճիշտ չէ, չնայած որ ակնարկներ արդեն հնչել են»,- ասել է նա:

Լավրովը ընդգծել է, որ Փհենյանի կողմից արձակված վերջին հրթիռը ամենայն հավանականությամբ միջմայրցամաքային էր: