Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը շնորհավորել է բրիտանացիներին Սուրբ ծննդյան տոնի առթիվ՝ հիշեցնելով Մերձավոր Արեւելքում եւ Մյանմարում մարդու իրավունքների խաթարման մասին: Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարի շնորհավորմանքում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Եկե՛ք հպարտություն զգանք մեր քրիստոնեական ժառանգության եւ վստահության համար, որ այն մեզ տալիս է Բրիտանիայում ձեր կրոնը ազատորեն դավանելու համար՝ առանց որեւէ խնդիրների կամ վախի բախվելու: Եկե՛ք այսօր հիշենք աշխարհի տարբեր մասերում գտնվող մարդկանց, ովքեր մերժված են այդ ազատության հարցում` Մերձավոր Արեւելքի որոշ հատվածների քրիստոնյաներից՝ մինչեւ ռոհինջա մահմեդականների զարհուրելի հալածանքները»,-ասել է բրիտանական կառավարության ղեկավարը: