Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի ղեկավարությունը թույլատրել է երկրի քաղաքացիական ավիուղիներում օգտագործել Hindustan Aeronautics Limited» (HAL) կորպորացիայի արտադրված Dornier Do 228 ինքնաթիռը: Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով հնդկական The Times թերթը, Dornier Do 228 կդառնա Հնդկաստանում արտադրվող առաջին քաղաքացիական ինքնաթիռը:

Պարբերականի փոխանցմամբ՝ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը արդեն իսկ  թռիչքների համար պիտանելիության վկայական է տրամադրել կորպորացիային ինքանթիռի այս տեսակի համար, որը այժմ կարելի է օգտագործվել երկրում ուղեւորափոխադրումների համար, ինչպես նաեւ՝ արտահանել այլ երկրներ:

Dornier Do 228 երկշարժիչային ինքնաթիռ է, որը մշակվել եւ արտադրվել է գերմանական Dornier ընկերության կողմից:

1983 թ.-ին Dornier-ը եւ HAL-ը համաձայնագիր են ստորագրել Հնդկաստանում օդանավի լիցենզավորված արտադրության մասին. այս ինքնաթիռները օգտագործվել են Հնդկաստանի ռազմաօդային ուժերի կարիքների համար:

ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հնդկական Կանպուր քաղաքում արտադրվել է ընդհանուր առմամբ 117 նման մեքենա: Այժմ Հնդկաստանը մտադիր է արտադրել օդանավի քաղաքացիական տարբերակը: Ինքնաթիռը նախեւառաջ կօգտակործվի տեղական ավիաուղիներում: