Ջիգարխանյանի նախկին կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան դիմել է հակակոռուպցիոն կոմիտե օգնության խնդրանքով: Նա ցանկանում է սկանդալին վերջ տալ հաշտությամբ։ Այս մասին հաղորդում է Дни.ру-ն։
Սկանդալային ամուսնալուծությունից հետո, Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան ստիպված էր անցնել ընդհատակ կամ հեռանալ երկրից: Սակայն նա նախընտրել էր մնալ եւ բոլորին զայրացնել՝ հաճախելով շնորհանդեսների, սոցիալական ցանցերում հպարտանալով ամենաթանկ գեղեցկության սրահներից եւ ռեստորաններից արված լուսանկարներով, մասնակցելով հետաքրքիր ֆոտոշարքերի եւ հանդես է գալով թոք շոուներում:
Ջիգարխանյանի փաստաբանները «հետապնդում» էին Վիտալինային։ Քննչական կոմիտեն կասկածում էր, որ նա ամուսնու մասին տեղեկություններ է տարածել առանց նրա իմացության: Բացի դրանից, Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի դեմ հարուցվել էր եւս մեկ քրեական գործ՝ «Փաստաթղթերի առեւանգման» հոդվածով` քննիչները կարծում են, որ նա Ջիգարխանյանից գողացել է անձնագիրը: Այս գործով մեղադրանք դեռեւս չի ներկայացվել, սակայն հետաքննություն է ընթանում։
Բացի դրանից, դաշնակահարուհին, փաստաբանների կարծիքով, դերասանից գողացել է 12 միլիոն ռուբլի: Այժմ նրան դատի են տվել առանձնապես խոշոր չափի խարդախության համար: Ըստ ՌԴ Քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասի՝ դերասանի նախկին կնոջը կարող է սպառնալ մինչեւ տասը տարվա ազատազրկում:
Այս ամենից հետո Վիտալինայի ընկերուհին եւ անցյալում նրա պաշտոնական ներկայացուցիչը՝ Էլինա Մազուրը, պաշտոնապես հրաժարվել էր Ջիգարխանյանի նախկին կնոջ հետ ընկերությունից: Նա խոստովանել էր, որ սկզբում Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան իրեն աշխատանքի է վերցրել իրեն օգնելու համար, որ ամուսնալուծությունից հետո դերասանին ոչ մի բան չմնա:
Հիշեցնենք, որ Ջիգարյանյանը կնոջը գող էր անվանել՝ հայտարարելով, որ կինը իր մահն է ցանկանում, որպեսզի տիրանա իր ժառանգությանը:


























