Հոսպիտալացված դերասան եւ ռեժիսոր Օլեգ Տաբակովին արհեստական կոմայի մեջ են գցել, հաղորդում է РЕН ТВ-ն:
Բժիշկները պարզաբանել են, որ նա գտնվում է դեղամիջոցների սեդացիայի վիճակում: Նման միջոցի են դիմել՝ հիվանդության դեմ պայքարից թուլացած օրգաններից ծանրաբեռնվածությունը թուլացնելու համար:
Ավելի վաղ` դեկտեմբերի 27-ին, հաղորդվել էր, որ Տաբակովի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Նրա մոտ ախտորոշվել են սեպսիս ու «խորը շշմածության համախտանիշ»: Դերասանին նաեւ շնչափողահատում (տրախեոտոմիա) է կատարվել եւ նրան միացվել էր թոքերի արհեստական օդափոխման սարք:


























