Վատիկանի թանգարանի մաքրման ժամանակ հայտնաբերվել է իտալացի նկարիչ Ռաֆայել Սանտիի երկու նկարներ, հայտնում է CNN-ը:

Փորձագետները կարծում են, որ սա 1520 թվականին մահացած նկարչի վերջին աշխատանքներն են: Երկու նկարները մոտ 500 տարեկան են:

«Դա անհավանական զգացում է: Իմանալով, որ սա, հավանաբար,  նրա վերջին գործերն են, գրեթե զգում ես վարպետի ներկայությունը»,–նշել է Վատիկանի գլխավոր  ռեստավրատոր  եւ  նախագծի համար պատասխանատու Ֆաբիո Պյաչենտինին:

Աշխատանքները  ներկայացնում  են Արդարադատությունն ու Ընկերությունը խորհրդանշող երկու կնոջ: Նկարները պահպանվել են թանգարանների սենյակներից մեկի պատերին, որտեղ վերջերս մաքրման աշխատանքներ են  սկսվել:

Ռաֆայելի նկարների, ինչպես նաեւ պատերի նկարչության տարրերի  վերականգնումը նախատեսվում է ավարտել մինչեւ 2022 թվականը: Սենյակի վերականգնման համար կհատկացվի  2,7 մլն եվրո: