Սիրիահայերը քաղաքացիական պատերազմի հետեւանքով լքել են Սիրիայի հյուսիսում գտնվող տարածքները: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի` Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը:

«Մեծ թվով քրիստոնյաներ են հեռացել, շատերը վախենում են հետապնդումներից՝ եւ ոչ միայն քրիստոնյաները: Տարբեր ներկայացուցիչներ: Եթե վերցնենք զուտ ազգային սփյուռքի ներկայացուցիչներին, ինչպիսիք են սիրիահայերը, ովքեր կոկիկ կերպով ապրում էին երկրի հյուսիսային հատվածում, ապա նրանք այժմ ուղղակի չկան, գրեթե բոլորը հեռացել են», - ասել է Ալեքսանդր Լավրենտիեւը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում:

Նա նաեւ նշել է, որ Մոսկվան հույս ունի համագործակցել Սիրիայի եկեղեցիների հետ, որոնք կարող են դրական դեր խաղալ տարբեր ազգերի ներկայացուցիչների միջեւ երկխոսության վերականգնման գործում. «Հանդուրժողականության եւ միջկրոնական համաձայնության հարցը սրություն է ձեռք բերում: Հիանալի կլիներ, եթե բոլոր եկեղեցիների հիերարխիաները նպաստեին միասնությանը, համաձայնությանը եւ համախմբմանը: Մենք հույս ունենք եւ հավատում ենք դրան»: