Հյուսիսային Կորեայից առնվազն 4 փախստականի մոտ ճառագայթահարման նախանշաններ են գրանցվել, հաղորդում է Հարավային Կորեայի կառավարությունը: Փորձագետները, սակայն, չեն կարողացել ապացուցել՝ արդյոք դա կապված է Փհենյանի միջուկային ծրագրի հետ, հաղորդում է Reuters-ը:
Խոսքը Կիլջուի 30 նախկին բնակիչներից 4-ի մասին է, որտեղ տեղակայված է միջուկային հրաձգրանը: Հենց այս շրջանում, Սեուլի պնդմամբ, Փհենյանն իրականացրել է 6-րդ եւ ամենահզոր միջուկային փորձարկումը:
Հյուսիսկորեացիները 2009-ի մայիսից մինչեւ 2013-ի հունվար ճագայթման են ենթարկվել եւ մինչեւ վերջին փորձարկումը անցել դեպի դեպի հարավ:
Փորձագետները զգուշացրել են, որ հետագա փորձարկումները կարող են ռադիոակտիվ աղտոտմանը հանգեցնել:




























