Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանն ու Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը քննարկել են կապերի ամրապնդման եւ Երուսաղեմի կարգավիճակի հարցերը, հաղորդում է SPA-ն:

Գործակալության տվյալներով՝ Ռիադում հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են «տարածաշրջանում երկկողմ կապերի եւ զարգացման ակտիվացման հնարավորությունները»:

Թուրքիայի վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը քննարկվել է Երուսաղեմի կարգավիճակը եւ պաղեստինցիների աջակցությունը:

 «Ընդգծվել է Երուսաղեմի կարգավիճակի կարեւորությունը: Նշվել է, որ ամբողջ իսլամական աշխարհը պետք է միասնաբար գործի մեր պաղեստինցի եղբայրների իրավունքները պաշտպանելու համար»,- ասվում է հաղորդագրությունում:

 Յըլդըրըմը նշել է, որ քննարկվել են նաեւ Սաուդյան Արաբիայի` «Պարսից ծոցի եւ Մերձավոր Արեւելքի կարեւորագույն երկրներից մեկի» հետ երկկողմ հարաբերությունները: