Հայ գործարար Սարգիս Իզմիրլյանի ընկերությունը դատի է տվել Չինաստանի խոշորագույն China Construction America (CCA) ընկերությանը՝ մեղադրելով նրան ինքնահարստացման սխեմայի իրականացման համար, որը հանգեցրել է Բահամյան կղզիներում հյուրանոցի եւ խաղատան շինարարության 3,5 միլիարդ դոլար արժողությամբ նախագծի տապալմանը, հաղորդում է Reuters-ը:
Իզմիրլյանի BML Properties Ltd-ն տեղեկացնում է, որ չինական ընկերությունը 2015 թվականին տապալել է նախագիծը:
BML-ն պնդում է, որ CCA-ն ներկայացրել է հարյուրավոր միլիոն դոլարների կեղծ հաշիվներ, ավարտին չի հասցրել նախագծը եւ այն օգագործել է որպես փորձառություն չունեցող աշխատակիցների համար ուսումնական հրապարակ:
CCA-ն իմացել է, որ չի կարողանա ժամանակին ավարտել նախագիծը (այսինքն մինչեւ 2014):
BML-ը 2,25 մլրդ դոլարի փոխահատուցում է պահանջում:
Սարգիս Իզմիրլյանը հայ միլիարդատեր Տիգրան Իզմիրլյանի որդին է:




























