Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում Գյումրի քաղաքի Տերյան փողոցի թիվ 127 հասցեի դիմաց բախվել են Շիրակի մարզի Ազատան գյուղի բնակիչ, 26-ամյա Մհեր Թամոյանի վարած ՎԱԶ 2106 մակնիշի 34 FZ 519 համարանիշի, Գյումրի քաղաքի բնակիչներ, 64-ամյա Աղվան Մկրտչյանի վարած Mercedes մակնիշի 13 ՕՏ 281 համարանիշի եւ 31-ամյա Հակոբ Բալոյանի վարած Mercedes մակնիշի 35 ՕZ 247 համարանիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով Mercedes-ների վարորդներից Հ. Բալոյանը, ուղեւորոներ, 23-ամյա Սամվել Պետրոսյանը, 25-ամյա Տիգրան Մանուկյանը եւ 23-ամյա Վարդան Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)



























