Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 31-ին, ժամը 17:09-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Հովհաննիսյան փողոցի թիվ 103 տան մոտակայքում գտնվող ավտոմեքենայից տեղի է ունեցել գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Toyota Camry» մակնիշի առանց պետհամարանիշի (վարորդ՝ 1990 թ. ծնված Դ. Թ.) եւ «Volkswagen Golf» մակնիշի 35 OQ 689 պետհամարանիշի (վարորդ՝ 1992 թ. ծնված Ս. Ա.) ավտոմեքենաները, ինչի հետեւանքով«Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, տուժածներ չկան:

Փրկարարները անջատել են «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայի մարտկոցը: