Բեռլինի ոստիկանությունը հաղորդել է, որ քաղաքում Ամանորի տոնակատարության ժամանակ սեռական ոտնձգությունների մասին բողոքներ են գրանցվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ցավոք, Բեռլինում ամանորյա միջոցառումների ժամանակ սեռական ոտնձգությունների մասին առանձին տվյալներ են հաղորդվել: Մենք չենք հանդուրժի նման գործողություններ», - Twitter-ում հաղորդել է ոստիկանությունը:

Նշվում է, որ հանցագործության կասկածյալներն արդեն ձերբակալվել են, սակայն չի նշվում ոչ տուժողների թիվը, ոչ այն, թե կոնկետ ինչ գործողություններից են նրանք բողքել:

Այս տարի առաջին անգամ Գերմանիայում կանանց համար անվտանգության գոտիներ են ստեղծվել: Բրանդերբուրգյան դարպասների մոտ վրաններ են տեղադրված, որտեղ անվտանգության մարմինների աշխատակիցները հերթապահում են: Նրանց կարող են դիմել տոնական միջոցառման ժամանակ ոտձությունների ենթարկված կանայք:

Այսօիսով, Բեռլինում արձագանքել են Քյոլնում 2016-ի հունվարի 1-ին տեղի ունեցած իրադարձություններին, որտեղ խմբերի բաժանված հազարավոր ներգաղթյալներ հարձակվում էին կանանց վրա: