Դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 1 Հայաստանում արձանագրված ավտովթարների հետեւանքով զոհվել է չորս քաղաքացի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Դեկտեմբերի 31-ին Հայաստանի տարածքում արձանագրվել է 53 ճանապարհատրանսպորտային  պատահար է, որից 8-ը Երեւանում։ Հունվարի 1-ի դրությամբ 4 ավտովթարի դեպք է արձանագրվել։ Դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 1-ը արձանագրված դեպքերի հետեւանքով զոհվել է չորս հոգի, մարմնական վնասվածքներ է ստացել 24 քաղաքացի։