Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 1-ին, ժամը 09:39-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Թբիլիսյան խճուղու թիվ 4 շենքի ջրագիծը վնասվել է, ինչի հետեւանքով ջրալցվում է շենքի նկուղը. անհարժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ քաղաքացին տեղի ուժերով փակել է ջրի փականը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները կատարել են ջրահեռացման աշխատանքներ (40 քմ, ջրի մակարդակը՝ 0,7 մ):