Իտալիայի Տուրին քաղաքում Ամանորի գիշերը ինքնաշեն պայթուցիկի պայթյունի հետեւանքով չորս մարդ է տուժել, ոստիկանության աշխատակիցների որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են ավելի քան 12 ինքնաշեն պայթուցիկ եւ փամփուշտ։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Stampa թերթը։
Պարբերականի տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել քաղաքի ծայրամասային շրջաններից մեկում: Պայթուցիկը թաքնված է եղել աղբամանի մեջ: Պայթյունի արդյունքում տուժել են չորս անցորդներ՝ երկու մարոկացի եւ երկու իտալացի, այդ թվում՝ 83-ամյա թոշակառու:
Պայթյունի ալիքը վնասել է նաեւ չորս կայանված մեքենաների եւ մոտ 30 բնակելի շենքերի ապակիներ:
Թերթը գրում է, որ պայթյունի վայրում ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են 12 նմանատիպ ինքնաշեն պայթուցիկ սարքեր եւ փամփուշտներ:
Ներկա պահին ոստիկանությունը պարզաբանում է պայթուցիկը պատրաստողի ինքնությունը:



























