Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 1-ին, ժամը 19:12-ին տեղեկություն է ստացվել , որ ժամը 16:30-ի սահմաններում Երեւան-Երասխ ավտոճանապարհի 32-րդ կմ-ին «Opel Vectra» մակնիշի 35 AM 082 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 25-ամյա Ա. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել։
Վթարի հետեւանքով վարորդը տեղում մահացել է, իսկ ուղեւոր՝ 21-ամյա Մ. Ս.-ն հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:



























