ԱՄՆ-ում մահացել է մորմոնների ամենախոշոր կրոնական կազմակերպության՝ Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու ղեկավար Թոմաս Սփենսեր Մոնսոնը, հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով New York Post-ը։

Նշվում է, որ նա 90 տարեկան էր։ Տղամարդը մահացել է Սոլթ Լեյք Սիթիի իր տանը, մտերիմների շրջապատում։

Պարբերականի փոխանցմամբ, նա հոգեւորական է դարձել 22 տարեկանում։ 2008 թվականին Մոնսոնը արձել է Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու 16-րդ նախագահը։ Մոնսոնը  եկեղե

Մորմոնները աշխարհում ամենաշատը տարածված բողոքական աղանդներից մեկն է, որի հայրենիքը համարվում է ԱՄՆ-ը։ Ամենից շատ մորմոնները ապրում են Յուտա նահանգում՝ 62 տոկոս։ Ավանդաբար մորմոնները բավական փակ կենսակերպ են վարում։ Աղանդի ներսում ավանդական պատրիարխալ հարաբերություններ են տիրում։