Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն առողջական խնդիրներ ունի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով Chosun Ilbo-ն:

Չհունչհոն Փուքթո  նահանգի համալսարանի պրոֆեսոր Չո Դոն Ուկայի խոսքով՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդը հնարավոր է տառապում է երիկամների անբավարարությունից:

Փորձագետը եկել է այս եզրակացության՝ հիմնվելով  Կիմ Չեն Ընի ամանորյա  ուղերձի վերլուծության վրա։