Սիրիայի պետական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ նախօրեին սիրիական բանակի զորամասերին հաջողվել է ճեղքել ահաբեկիչների կողմից Դամասկոսի մերձակայքում գտնվող Հարասթա գյուղում տեղակայված ռազմաբազայի շրջափակումը:

«Ջեբհատ ան-Նուսրիի» խմբավորումների հետ կատաղի բախումներից հետո մեծ թվով զինյալներ են ոչնչացվել, ազատագրվել է  նաեւ տրանսպորտաին վարչությունը:

Սոցիալական ցանցերի իրենց էջերում ահաբեկչական խմբավորումները խոստովանել են, որ մեծ կորուստներ են կրել՝ եւ՛ մարդկային, եւ՛ տեխնիկական: