Եմենում վերջին օրերին խփել են Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի երկրորդ ռազմական օդանավը, երկուշաբթի հայտնել է IRNA-ն՝ վկայակոչելով Եմենի «Ալ Մասիր» լրատվական պորտալը:
«Սանայի երկնքում «ցամաք-օդ» հրթիռով խփվել է F-15 կործանիչը: Նախօրեին երեկոյան Քիթաֆ քաղաքի շրջանում եմենցիներին հաջողվել է խփել սաուդյան Tornado կործանիչը»,- նշված է հաղորդագրության մեջ:



























