Երուսաղեմը ի վերջո պետք է դառնա իսրայելական եւ պաղեստինյան պետությունների ընդհանուր մայրաքաղաքը, հայտարարել է Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը իր պաղեստինյան գործընկեր Ռիադ ալ-Մալկիի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է Reuters-ը:
«Ես վերահաստատել եմ Մեծ Բրիտանիայի հանձնառությունը պաղեստինյան ժողովրդին եւ հակամարտության՝ երկու պետությունների սկզբունքի հիման վրա կարգավորմանն աջակցելու հարցում, ինչպես նաեւ ընդգծել եմ խաղաղ բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը եւ Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ Մեծ Բրիտանիայի հստակ եւ վաղեմի դիրքորոշումը»,- ասել է Ջոնսոնը:
Ըստ նրա՝ Երուսաղեմի կարգավիճակը պետք է որոշվի իսրայելցիների եւ պաղեստինցիների միջեւ բանակցությունների ընթացքում. «Երուսաղեմն ի վերջո պետք է դառնա իսրայելական եւ պաղեստինյան պետությունների ընդհանուր մայրաքաղաքը»:




























