Եվրամիության իշխանությունները ԿԺԴՀ հարցով ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւի իրականացման շրջանակներում պատժամիջոցների ցուցակում ավելացրել են 16 ֆիզիկական անձի եւ Հյուսիսային Կորեայի բանակի նախարարությանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

ԵՄ Խորհրդի հայտարարության մեջ նշվում է, որ ԿԺԴՀ դեմ նոր սահմանափակող միջոցները հաշվի առնելով, ՄԱԿ պատժամիջոցների ցուցակում հայտնվել են 79 ֆիզիկական անձ եւ 54 կազմակերպություն:  ԵՄ-ն անձամբ պատժամիջոցներ է սահմանել 41 ֆիզիկական անձի եւ 10 կազմակերպությունների նկատմամաբ:

ՄԱԿ ԱԽ-ն 2017-ի դեկտեմբերի 23-ին Հյուսիսային Կորեային ճնշելու համար նոր բանաձեւ է ընդունել ի պատասխան նրա կողմից «Խվասոն-15» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկմանը: