Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ժողովում անդրադարձել է ներքաղաքական եւ տարածաշրջանային խնդիրներին։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը, անդրադառնալով Սիրիայում քրդերի ակտիվության նվազմանը, հայտարարել է թե Սիրիայում քրդաբնակ շրջանների միջեւ միջանցք ստեղծելու քրդերի երազանքը տապալվելուն մոտ է։
«Եփրատի վահան անունով մեր գործողությունը կշարունակենք Աֆրինում եւ Մինբիջում, եւ կավարտենք մեր ծրագիրը»,–ասել է Էրդողանը։