Փարիզում սպանվել է Le Parisien հայտնի ամսագրի նախկին քաղաքական մեկնաբան Բեռնար Մազաիրը:

60-ամյա լրագրողին, ով մեկ տարի առաջ թողել էր պարբերականի գլխավոր խմբագրի պաշտոնը, հայտնաբերել է նրա տան աշխատողը՝ սեփական տանը, որտեղ մենակ էր ապրում: Նախնական տվյալներով, նա մահացել է բութ գործիքով քներակին ստացած հարվածից:

Հաղորդվում է, որ նա աշխատում էր ֆրանսիական Ստրասբուրգ քաղաքի FR3 ռադիոյում, «Ռադիոէքսպրես»-ում եւ «Ռադիո Մոնտե Կառլո»-ում: