Վերածնվող  Ռուսաստանն ամենամեծ սպառնալիքն է մայրցամաքի վրա: Ելույթ ունենալոով ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի հավաքին՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ ԶՈՒ շտաբերի ղեկավարների միավորված կոմիտեի ղեկավար, գեներալ Ջոզեֆ Դանֆորդը, փոխանցում է «Գոլոս Ամերիկի»-ն։ 

Նրա խոսքով՝ Ռուսաստանն արդիականացրել է իր զինված ուժերի բազմաթիվ ոլորտներ, այդ թվում` միջուկային ներուժն է վերակառուցել ու ռազմածովային ներուժն արդիականացրել, ռադիոէլեկտրոնային պայքարի եւ կիբերտիրույթում պատերազմների վարման նոր միջոցներ մշակել, ինչպես նաեւ հակատիեզերական պաշտպանության միջոցներ տեղակայել։ «Սրա հետ մեկտեղ  Ռուսաստանը կօգտագործի իր ներուժը։ Նայե՛ք նրան  պահվածքին, ապա շրջվե՛ք եւ նայե՛ք Վրաստանին եւ Ուկրաինային»,-ընդգծել  է նա: Նրա կարծիքով՝ վերածնվող Ռուսաստանն ամենամեծ սպառնալիքն է մայրցամաքում, եւ դաշինքը կընձեռնի համապատասխան միջոոցներ արեւելյան հարեւանի զսպման համար:

«Պետություններն իրավունք ունեն պաշտպանվելու եւ ուրիշների հարձակումներին չենթարկվելու»,-ասել է Դանֆորդը: Սա ճիշտ է նաեւ այն ժամանակ, երբ նրանք երկրի տարածք են մտնում ռազմական համազգեստով, եւ երբ հարձակումն «ոչ ավանդական, տեղեկատվական եւ կիբերտիրույթում գործողությունների, տնտեսական հարկադրանքի եւ քաղաքական ազդեցության համադրություն է»:

«Այս դեպքում դա նաեւ ինքնիշխանության խախտում է»,-նշել է է ԱՄՆ ԶՈՒ շտաբերի ղեկավարների միավորված կոմիտեի ղեկավարը: