Բրիտանական Թեթֆորդ քաղաքում գտնվող տնից գողացել են Ջոն Ռոուլինգի «Հարրի Փոթերը եւ փիլիսոփայական քարը» գրքի առաջին հրատարակությունը, որը մոտ 40 հազար ֆունտ արժե: Այս մասին հաղորդում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով BBC-ն:
Ըստ առկա տեղեկությունների` գողությունը տեղի է ունեցել հունվարի 8-ից 9-ը ընկած ժամանակահատվածում: 12 հազվագյուտ գիրք է կորչել, այդ թվում նաև՝ Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի «Հոբիթ»-ի առաջին հրատարակությունը, Վինի Թուխի մասին հեքիաթների առաջին 4 հրատարակությունը, Թերի Պրատչետայի «Կախարդանքի գույնը» գրքի առաջին հրատարակությունը:



























