Թուրքիայի կառավարության խոսնակ Բեքիր Բողդաղը արտակարգ դրության երկարացման հետ կապված հայտարարությամբ է հանդես եկել։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը հայտարարել է, թե Ազգային անվտանգության խորհրդի առաջարկով նախարարների խորհուրդը եւս 3 ամսով երկարաձգել է երկրում արտակարգ դրությունը։
Բեքիր Բոզդաղը անդրադարձել է նաեւ ԱՄՆ–ի կողմից Սիրիայում սահմանապահ ուժերի ստեղծմանը, որի հիմնական կազմը լինելու Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող քրդական YPG–ը։
Բեքիր Բոզդաղը շեշտել է, թե Թուրքիայի համբերությունը սպառվել է եւ արդեն ժամանակն է եկել, որ Թուրքիան հակազդի այդ քայլերին։
Նշենք, որ Թուրքիայում 2016–ի հուլիսի 16–ի հեղաշրջման փորձից հետո հայտարարված արտակարգ դրությունը առանց ընդհատման շարունակվում է մինչ։




























