Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին որոշել է փորձել մելդոնիում, որը արգելված է մարզիկների համար, սակայն մյուս պացիենտների համար հասանելի  է բժշկի թույլտվությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մելդոնիում, մելդոնիում՝ ես երբեք չեմ տեսել, ցույց տվեք այն: Ես հենց հիմա կվերցնեմ, էլ երբ», - ասել է Ժիրինովսկին՝ Տվերի փողոցում  հինգշաբթի օրը  դեղատանը առեւտուր անելիս:

Դեղագործը զգուշացրել է քաղաքական գործչին, որ դեղը, որ վաճառվում է  «Միլդրոնատ» առեւտրային անվան տակ, պարունակում է մելդոնիում, եւ այն նշանակում է բժիշկը։ Ժիրինովսկին խոստացել է խորհրդակցել բժշկի հետ, սակայն առաջինը որոշել է  կարդալ հրահանգները:

«Ես կսուգեմ, վերջիվերջո ամբողջ աշխարհը աղմկում է,  արդյոք մելդոնիումը վաճառվում է»,-հայտարարել է նախագահի թեկնածուն։

Դեհիդրատի հիմքով մելդոնիումը օգտագործվում է  սրտի անբավարարության, ուղեղի արյան շրջանառության սուր եւ քրոնիկ խանգարումների, հետվիրահատական վերականգնման եւ այլ նպատակներով։ 2017 թվականի դեկտեմբերին դեղագործական շուկայի փորձագետները հաղորդել էին, որ մելդոնիումի հիմքով դեղամիջոցների վաճառքը շարունակում է աճել Ռուսաստանում այս պրեպարատի շուրջ ծագած սկանդալի երկրորդ տարին։