Հրանտ Դինքի սպանության 11-րդ տարելիցին քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության Ստամբուլի Շիշլիի շրջանի գրասենյակը փողոցներում Դինքին նվիրված պաստառներ է փակցրել։
«Ախպարիկը Շիշլիի փողոցներում»,- նման գրառումով է լուսանկարները տարածել «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության ֆեյսբուքյան պաշտոնական էջը։
«Քեզ պիտի չմոռանանք» գրությունը պաստառների վրա գրվել է նաեւ թուրքերենով եւ քրդերենով։
Նշենք, որ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը եւս մասնակցելու է Հրանտ Դինքի սպանության 11-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին հունվարի 19-ին։




























