Ղարաբաղյան հակամարտության փուլային լուծումը չափազանց խճճված հասկացություն է: Այս մասին հունվարի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:

Հակոբյանի խոսքով՝  իր  համար խնդրի փուլային լուծումը Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումն է: «Այն ժամանակ, ես  երկու ձեռքով հանդես կգամ այդ նախաձեռնության կողմից։ Հարցն այն է, թե ինչպես է այն իրականացվելու»,-հստակեցրեց նա։

Միաժամանակ, Ռուբեն Հակոբյանը կարծում է, որ Թուրքիան եւ Ռուսաստանը երկարատեւ հեռանկարում ցանկանում են Հայաստանին  ու Ադրբեջանին մտցնել անվտանգության մեկ համակարգի մեջ, որի շրջանակներում հնարավոր կլինի լուծել ղարաբաաղյան հակամարտությունը։