Հայաստանում ցածր եկամուտ ունեցող քաղաքացիների եկամտային հարկի նվազեցումը կօգնի գնաճի ազդեցությունը մեղմել: Նման կարծիք հունվարի  19-ին՝ «Գնաճի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառները» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ հայտնեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, տնտեսագիտական գիտությունների դոկտոր Վարդան Բոստանջյանը։

Նրա խոսքով՝ գնաճը ծայրահեղ բացասաբար է ազդել Հայաստանի քաղաքացիների վրա, քանի որ ազդեցության մեղմացման պոտենցիալ հնարավորությունը ժամանակին եւ հետեւողականորեն չի օգտագործվել: Դա հանգեցրել է ներկա վիճակին եւ բնակչության դժգոհությանը: «Ընթացիկ իրավիճակում գնաճի բացասական ազդեցությունը մեղմելու համար հարկավոր է, առաջին հերթին, ցածր եկամուտ ունեցող քաղաքացիների համար եկամտային հարկը կրճատել: Սակայն, ինչպես գիտեք, խորհրդարանը մերժեց համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը, իսկ նախագահը հանձնարարեց պատասխանատու գերատեսչություններին անմիջապես միջոցներ ձեռնարկել գնաճի ազդեցությունը մեղմելու ուղղությամբ»,-նշեց տնտեսագետը:

Հիշեցնենք, որ «Ծառուկյան» դաշինքը առաջարկել  էր մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար 23 տոկոս եկամտային հարկն իջեցնել 21 տոկոսի, 150 հազարից մինչեւ 300 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար հունվարի 1-ից գործող 28 տոկոս եկամտային հարկն իջեցնել 26 տոկոսի, ինչպես կար մինչեւ հունվարի 1-ը: Խարհրդարանը մերժել էր նախաձեռնությունը։ 

«Ծառուկյան» դաշինքն առաջարկում էր նվազեցնել եկամտային հարկը. ԱԺ-ում նախագիծը մերժվեց. «եղածը 3000 դրամ է»