Չիլիի հյուսիսային հատվածում տեղի է ունեցել 6,3 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS), փոխանցում  «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են շաբաթ տեղական ժամանակով 22.06-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Պարինակոտա նահանգի Պուտրե կոմունայից 76 կմ հարավ, օջախը՝ 110,8 կմ խորությամբ:

Հնարավոր զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: