Մոսկվայի արբիտրաժային դատարանը Վիկտոր Ցոյի երգերի իրավունքի իրավատիրոջ՝ «Երաժշտական իրավունք» ընկերության կողմից ներկայացված հայցի հիման վրա պարտավորեցրել էր ռուսական Առաջին ալիքին նախնական 3 միլիոն ռուբլու փոխարեն 300 հազար ռուբլի վճարել՝ «Ի՞նչը, որտե՞ղ, ե՞րբ» խաղի անոնսում Ցոյի «Գարուն» երգի «անօրինական» օգտագործման համար: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է «Էլեկտրոնային արդարադատության» պորտալը:
Գործի նյութերի համաձայն՝ 2016 թվականի մարտին Առաջին ալիքի եթերում որպես գովազդ բազմիցս ցուցադրվել է «Ի՞նչը, որտե՞ղ, ե՞րբ»-ի գարնանային խաղերի անոնսի տեսահոլովակը, որում առանց իրավատիրոջ թույլտվության օգտագործվել է Ցոյի ստեղծագործությունը:
Դատարանը նվազեցրել է Ցոյի երգի անօրինական օգտագործման համար ռուսական Առաջին ալիքին ներկայացված տույժի չափը
Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























