Ավտոմեքենայի տերերը պատահարի մեղավոր են համարում «Սարատով ջրանցքը»:

Համացանցում լուսանկարներ են հայտնվել, որոնցում մեքենան ամբողջությամբ սառույցով է ծածկված: Ըստ ամենայնի, ավտոմեքենայի տերն այն թողել էր խողովակի տակ, որը արտահոսք է ունեցել: Սառնամանիքին ջուրը սառել է եւ մեքենայի իրանը սառցե շերտով ծածկել, հայտնում է «Նովոստի Սարատովա»-ն:

«Շնորհակալություն Սարատովյան Ջրանցքին»,- լուսանկարի տակ գրել է Լաուրա Վարդանյանը:

Սարատովցի Մարատ Այուպովը տուժածին խորհուրդ է տվել. «Ջրանցքի մեղքով դուք չեք կարող ավտոմեքենայի մեջ հայտնվել եւ այն օգտագործել: Նշանակում է՝ նրանք սահմանափակում են սեփական գույքից օգտվելու ձեր իրավունքը եւ պետք է այս խոչընդոտը վերացնեն»:

Օգտատերերի մեծ մասն իր կարեկցանքն է հայտնել սառցակալած մեքենայի տերերին: