Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսության առջև բողոքի ցույց է անցկացվել, հաղորդում են լրատվամիջոցները։
Ադրբեջանի պետական դպրոցներում փոփոխություններ են կատարվել հագուստի կանոնակարգում։ Հանրակրթությունում աշխարհիկության սկզբունքին չհամապատասխանող տարրերի օգտագործումն այլևս չի թույլատրվում, և այդ որոշումը լրատվամիջոցներում մեկնաբանվել է որպես «գլխաշորի կրելու արգելք»։
Բողոքի ակցիայի ընթացքում մասնակիցները պահել են պաստառներ հետևյալ գրություններով՝ «Ո՛չ հիջաբի արգելքին Ադրբեջանում», «Գլխաշորը մհամեդական կնոջ խորհրդանիշն է», «Թույլ չենք տա, որ փետրվարի 28-ը գա Ադրբեջան», «Գլխաշորը Աստծո պատվիրանն է, այն չի կարելի արգելել» և «Կանգնեցրե՛ք այս անօրինությունը»։
«Ներկայիս վարչակազմը Բաքվում չի կարող լինել մեր եղբայրը՝ իր աշխարհիկ ավտորիտարիզմի, իսլամաֆոբիայի և արտաքին քաղաքականության մեջ սիոնիստ ճնշողների հետ համագործակցության պատճառով։
Բաքվի վարչակազմը մեր ադրբեջանցի հիջաբավոր քույրերի արցունքները ավելացրել է Գազայի նահատակների արյանը։ Հավատացյալների համար եղբայրությունը որոշվում է ոչ թե արյունակցական կապերով, այլ հավատքի կապերով։ Ամենուր, որտեղ երկրի վրա տիրում է բռնապետություն, անհրաժեշտ է միջամտել՝ անկախ աշխարհագրական սահմաններից։
Այսօր Ադրբեջանում արգելքներ են մտցվում և հարձակում է իրականացվում հավատքի դեմ»,- նշել են ակցիայի կազմակերպիչները։





























