Էնշտեյնի նամակը, որում գիտնականը պաշտպանում է մարդասպան ընկերոջը, աճուրդի է հանվել Nate D. Sanders Auctions աճուրդի տանը, որը կմեկնարկի հունվարի 25-ին: Նամակի նվազագույն արժեդրույքը 22 դոլար է, փոխանցում է «Գազետա»-ն:

Իր մոտ ընկերոջը՝ իտալացի ինժեներ Միշել Բեսոյին ուղղված 1917 թվականի նամակում Ալբերտ Էյնշտեյնը գրել է իր մեկ այլ ընկերոջ՝ ավստրիացի քաղաքական գործիչ եւ հեղափոխական Ֆրիդրիխ Ադլերի մասին:

1916 թվականին Ադլերը «Ո'չ աբսոլյուտիզմին. մենք խաղաղություն ենք ուզում» կարգախոսով գնդակահարել էր Ավստրո-Հունգարիայի նախարար Կարլ Ֆոն Շթյուգրկին: Նամակը գրվել էր Ադլերի դատավարությունից մի քանի օր առաջ: Նամակում Էյնշտեյնը նշել է, որ Ադլերը «անձնազոհ, հանգիստ, աշխատասեր, բարեսիրտ, բարեխիղճ, բոլորի կողմից բարձր գնահատված» մարդ է եւ որ ինքը «անկեղծորեն ցանկանում է միջնորդել նրա համար»: