Հռոմի Պապը Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի մասնակիցներին կոչ է արել պատասխանատվություն ստանձնել ճիշտ ուղղությամբ մարդկության զարգացման համար, հաղորդում է Deutsche Welle-ն:
«Մենք կարող ենք հույս ունենալ, որ աշխարհի ճակատագիրն այլ ուղղությամբ կընթանա, միայն այն դեպքում, եթե այս ամուր որոշումը կայացնեն տնտեսության բոլոր խաղացողները»,- ասել է Ֆրանցիսկոսը:
«Բարոյական պարտքը պատասխանատվություն ստանձնելն է բոլոր մարդկանց համար, համապատասխան պայմաններ ստեղծելը, որպեսզի յուրաքանչյուրը արժանապատիվ կյանքի հնարավորություն ունենա»,- նշվում է Հռոմի պապի՝ դավոսյան համագումարի հիմնադիր եւ ղեկավար Կլաուս Շվաբի անունով ուղարկված նամակում:
48-րդ Համաշխարհային տնտեսական համաժողովը կանցկացվի հունվարի 23-ից 26-ը: Հյուրերի թվում են բազմաթիվ քաղաքական գործիչներ, այդ թվում նաեւ` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով ելույթ կունենա համաժողովի վերջին օրը:
Հռոմի Պապը Դավոս-2018-ի մասնակիցներին բարոյական պատասխանատվության կոչ է արել
Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























