Կատալոնյան կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը, որը մտադիր է կրկին զբաղեցնել այդ պաշտոնը, ցանկանում է վերադառնալ Բարսելոնա՝ Կատալոնիայի խորհրդարանում բանավեճերին մասնակցելու համար, սակայն՝ առանց իրեն «վտանգի ենթարկելու», հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պուչդեմոնի խոսքով՝ նա ցանկանում է «վերադառնալ՝ առանց իրեն վտանգի ենթարկելու, որպեսզնի մասնակցի բանավեճերին, որոնք քաղաքացիներն են ուզում» եւ «նպաստի ժողովրդավարական վերակառուցմանը, որը թույլ կտա հարգել քվեարկության արդյունքները»: Այս մասին ասվել է դանիական խորհրդարանում կայացած մամուլի ասուլիսին:
Պուչդեմոնը Կատալոնիայի շուրջ իրադարձությունները «եվրոպական խնդիր» է անվանել եւ վարչապետ Մարիանո Ռախոյից պահանջել է մասնակցել «անկեղծ երկխոսությանը», որը «օգտակար կլինի Իսպանիային»:
Հիշեցնենք, որ Իսպանիայի տարածքում շարունակում է գործել Կատալոնիայի նախկին առաջնորդի կալանավորման օրդերը: Եթե նա Բելգիայից վերադառնա պիրենեյան թագավորություն, նրան անմիջապես կկալանավորեն: Պուչդեմոնի կողմնակիցներն առաջարկում են, որ նա կրկին զբաղեցնի Կատալոնիայի ղեկավարի պաշտոնը հեռահար կամ իր ներկայացուցչի միջոցով: Մադրիդը խոստացել է դատարանում բողոքարկել նոր ղեկավարի պաշտոնը ստանձնելիս հնարավոր ցանկացած խախտումները
Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























