Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրիի ՌԴ պաշտոնական այցի շրջանակներում ստորագրվել է Արգենտինայում ուրանի մշակման եւ հետախուզության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր, տեղեկացնում է Kommersant.ru- ն:
Ստորագրման արարողությանը ներկա էին Արգենտինայի արտաքին գործերի նախարար Խորխե Ֆորին, Uranium One Group-ի ղեկավար Վասիլի Կոնստանտինովը եւ UrAmerica Argentina SA-ի նախագահ Օմար Ադրան: Այս մասին տեղեկացնում է Արգենտինայի արտաքին գործերի, միջազգային առեւտրի եւ կրոնի հարցերով նախարարությունը:
«Հուշագրի հիմնական նպատակը համագործակցությունն է հաշվի առնելով այն, որ Uranium One-ի մշակած ուրանի արդյունահանման մեթոդը ավելի արդյունավետ է քիչ ծախսատարության տեսանկյունից եւ շրջակա միջավայրրի վրա նվազագույն ազդեցություն ունի, քանի որ այն չի պահանջում հողաշերտի հեռացում: Արգենտինան Լատինական Ամերիկյաում այս մեթոդի առաջին կիրառողը կլկինի»,— նշվում է նախարարության հայտարարության մեջ:
Ծրագրով նախատեսվում է 250 մլն դոլարի ներդում կատարել:




























