ՀՅԴ պատգամավորական խմբակցությունը հրապարակել է 2011 թ. պետական բյուջեի եւ կառավարության վարած սոցիալ-տնտեսական քաղաքականության վերաբերյալ տեսակետ արտահայտող բրոշյուր։

Դրանում, մասնավորապես, նշված է, որ 2011 թ. պետական բյուջեն նախաձեռնողական չէ, չի ապահովում ազգաբնակչության առաջնային (աշխատավարձ) եւ երկրորդային (նպաստ, կենսաթոշակ) եկամուտների էական աճ, չի խրախուսում փոքր եւ միջին բիզնսը, չի խթանում քաղաքացիների ձեռնարկատիրական ունակությունները, չի ապահովում հավասար տնտեսական մրցակցություն, չի նպաստում հեռանկարային զարգացմանը միտված տնտեսական կառուցվածքի ձեւավորում։

Նշված է նաեւ, որ Հայաստանը կանգնած է տնտեսության կառավարման ճգնաժամի առջեւ։ Այդ ճգնաժամը դրսեւորվում է բոլոր ոլորտներում՝ սկսած բնական պաշարների անխնա եւ անարդյունավետ օգտագործումից՝ ջուր, հող, հանքեր, մինչեւ պետական մարմիների կողմից որոշումների ընդունում։