Հյուսիսային Կորեայի իշխանությունները աշխարհի բոլոր կորեացիներին միավորվելու կոչ են արել հանուն զարգացման եւ համագործակցության ամրապնդման: Այս մասին նշված է Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալության կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Նշվում է, որ 2 Կորեաների քաղաքացիները պետք է «ազատ տեղաշարժվելու հնարավորություն ունենան, ինչը կնպաստի թերակղզու խաղաղ կիմային»:

Հյուսիսային Կորեայում հայտարարել են, որ Հյուսիսային եւ Հարավային Կորեաների միավորման գլխավոր խոչընդոտը ռազմական լարվածությունն է: