Արմեն Բորիսովիչին չափազանց վշտեցրել է ամուսնալուծության վերաբերյալ դատարանի որոշման բողոքարկումը: Այդ մասին պատմել է Ջիգարխանյանի փաստաբան Եվգենի Պարֆյոնովը, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:
«Նրան պետք է կարգավորել սեփականության հետ կապված խնդիրները, բայց քանի դեռ նա ամուսնացած է, չի կարող դա անել: Կունցեւսկու շրջանային դատարանում նիստը կկայանա հունվարի 31-ին: Եվ ես չեմ տեսնում որեւէ իրավական հիմք առաջին որոշման չեղարկման համար: Եթե վերաքննիչ ատյանի դատարանն անփոփոխ թողնի ամեն ինչ, ապա ամուսնությունը հենց նույն օրը չեղյալ կհամարվի: Դրանից հետո մենք պետք է գրանցենք փաստաթուղթը ՔԿԱԳ-ի մարմիններում եւ ստանանք ամուսնալուծության վկայականը: Բայց ամեն ինչ անկանխատեսելի է, հատկապես դատարանում ... Վիտալինան եւ նրա փաստաբանը կարող են փորձել հետաձգել գործընթացը»,- ասել է փաստաբանը:
Ըստ Պարֆյոնովի՝ Ջիջարխանյանը միայն ամուսնալուծության է տրամադրված եւ կտրականապես դեմ է որեւէ համաձայնության:




























