Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը այսօր՝ հունվարի 25-ին, հանդիպում է ունեցել Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հետ:

Հայաստանի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը կողմերն անդրադարձել են Երեւանի եւ Թբիլիսիի միջեւ համագործակցության մի շարք ուղղությունների եւ վստահություն հայտնեցին, որ պետք է առավել խորացնել եւ ամրապնդել երկու քաղաքների միջեւ հարաբերությունները։

Կողմերն ընդգծել են քաղաքային իշխանությունների մակարդակով ակտիվ փոխշփումների կարեւորությունը եւ այդ համատեքստում անդրադարձել այս տարի նախատեսվող փոխադարձ այցերին առնչվող հարցերի։

Տեղեկացնելով, որ այս տարի կլրանա մայրաքաղաք Երեւանի հիմնադրման 2800-ամյակը՝ դեսպան Սադոյանը Թբիլիսիի քաղաքապետին հրավիրել է այցելել Երեւան եւ մասնակցել այդ առիթով կազմակերպվելիք տոնակատարություններին։