Իրաքի Քուրդիստանի ղեկավարությունը Իրաքի վարչապետ Հեյդար Ալ Աբադիի հետ Դավոսում տեղի ունեցած բանակցություններում Բաղդադի կենտրոնական կառավարությանը նավթի հարցերի փոխանցման թեմային չի անդրադարձել: Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Rudaw հեռուստաալիքին, ասել է ինքնավարության կառավարության ղեկավար Նեչիրվան Բարզանին:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Ալ Աբադիի գրասենյակը, Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում նա հանդիպում է ունեցել Բարզանիի հետ, որի ընթացքում կողմերը «մեկ անգամ եւս ընդգծել են Սահմանադրությամբ նախատեսված տարածաշրջանի սահմանները պահպանելու պարտավորությունը եւ արդյունահանված ամբողջ նավթը կենտրոնական կառավարությանը փոխանցելու կարեւորությունը»:

Ալ Աբադին, նստաշրջանի ժամանակ ելույթի ունենալով, ասել է, որ Իրաքի Քուրդիստանը «համաձայնել է ամբողջ նավթը դաշնային իշխանություններին փոխանցել»: «Մենք հնարավորություն ունենք քրդական տարածաշրջանի հետ բոլոր հակասությունները՝ նավթի եւ բյուջեի հետ կապված, բանակցային սեղանի շուրջ լուծել», - ասել է նա: