ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ–ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին:
ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին` ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը կարեւորել է երկու բարեկամ պետությունների միջեւ առկա համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված յուրաքանչյուր գործնական նախաձեռնություն: Այդ համատեքստում Լեւոն Մկրտչյանն կարեւորել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ Սիրիայի Արաբական Հանրապետության բարձրագույն կրթության նախարարության միջեւ առաջիկայում ստորագրվելիք համագործակցության մասին հուշագիրը, որում կամրագրվի կրթության եւ գիտության բնագավառներում 2018-2020 թթ գործնական քայլերը:
Գոհունակություն հայտնելով կրթության ոլորտում առկա համագործակցության մակարդակից` Հաջ Իբրահիմին բարձր է գնահատել Հայաստանի համալսարանական համակարգում սիրիացի ուսանողների ներգրավվածության լայն հնարավորությունը: Անդրադարձ է եղել Սիրիայում հայկական բարձրագույն ուսումնական հաստատության մասնաճյուղի ստեղծման հնարավորություններին եւ Սիրիայի բարձրագույն կրթության նախարարի Հայաստան կատարելիք այցին:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում արաբերեն լեզվի ուսուցման հեռանկարին, ուսանողների կրթաթոշակային ծրագրերին, Սիրիայի հայ համայնքի կրթության կազմակերպման խնդիրներին եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:




























